«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասել է ազդրը և բաց կթողնի թիմի առաջիկա խաղերը։ Կատալոնական ակումբը չորեքշաբթի օրը հայտարարեց 22-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի մասին, սակայն նրա վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չտվեց։
Իսպանական լրատվամիջոցների, այդ թվում՝ AS-ի, տվյալներով՝ Պեդրին բաց կթողնի երեք շաբաթ։ «Բարսելոնայի» կիսապաշտպանը կվերադառնա խաղադաշտ նոյեմբերյան միջազգային ընդմիջումից հետո։
Մինչև միջազգային ընդմիջում «Բարսելոնան» դեռ երեք խաղ ունի անցկացնելու՝ «Էլչեի» (նոյեմբերի 2, Լա Լիգա), «Բրյուգեի» (նոյեմբերի 5, Չեմպիոնների լիգա) և «Սելտա Վիգոյի» (նոյեմբերի 9, Լա Լիգա) դեմ։ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության աղյուսակում երկրորդն է։ Տասը խաղից հետո «Ռեալ Մադրիդը» հինգ միավորով ավելի է։