«Ինտերի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը, ով մահացու հարված էր հասցրել անվասայլակով տեղաշարժվող տարեց տղամարդու, մեկ շաբաթով արձակուրդ է ստացել և կաշխատի հոգեբանի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ «Ինտերի» մարզական հրապարակի մոտ։ 81-ամյա տղամարդը, որը անվասայլակով էր, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մաս և վրաերթի է ենթարկվել Մարտինեսի վարած մեքենայի կողմից։
Ֆուտբոլիստը ամեն ինչ արել է վիրավոր տղամարդուն փրկելու համար, սակայն նա մահացել է հիվանդանոցում։
Նշվում է, որ Մարտինեսը միջադեպից հետո շոկի մեջ է եղել։ Իրավապահ մարմինները դեռևս հետաքննում են մահացու վթարի մանրամասները։
Մարտինեսը «Ինտեր» է միացել 2024 թվականին «Ջենոայից»։ 27-ամյա դարպասապահը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 12 հանդիպում։