Հայտնի նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը քննադատել է «Բարսելոնային»՝ ակումբի կողմից խաղացողների վերականգնման գործընթացի համար։
«Բարսելոնան լավագույն ակումբը չէ վերականգնման համար։ Նրանք չափազանց շատ վնասվածքներ ունեն, և դրանցից մի քանիսը կրկնվում են։ Սա ինձ ավելի շատ է անհանգստացնում, քան Յամալին մեկ կամ երկու օր հանգիստ տալու միտքը», – ասել է Կանիսարեսը Radio Marca-ին
։ Նախկինում սպորտային բժիշկը հայտարարել էր, որ Լամին Յամալը դեռևս 100 տոկոսով պատրաստ չէ աճուկի վնասվածքից հետո։ «Բարսելոնան» պատրաստվում է Իսպանիայի առաջնությունում «Էլչեի» դեմ տնային խաղին։ Խաղը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 2-ին։ «Բլաուգրանան» ներկայումս երկրորդ տեղում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։