«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» առավելությունը «Բարսելոնայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության տասը տուրից հետո։
«Բարսան» «Լոս Բլանկոսից» հետ է մնում ոչ թե հինգ, այլ ընդամենը երկու միավորով։ Ինչո՞ւ։ Եթե մենք մտածում ենք Իսպանիայի առաջնությունում հաղթելու մասին, ապա դա միայն «Բարսելոնայում» կայանալիք «Էլ-Կլասիկոյից» հետո է», – AS-ի հաղորդմամբ՝ ասել է Գասպարը։