Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Սաուդյան Արաբիայի գավաթից դուրս մնալուն

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Ալ-Իթթիհադից» կրած պարտությունը։

«Ալ-Նասրը» 1-2 հաշվով պարտություն կրեց՝ ավարտելով Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկությունը։

«Եկեք գլուխներս բարձր պահենք, դասեր քաղենք այս ամենից և շարունակենք առաջ շարժվել միասին», – գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն վեց գոլ է խփել Սաուդյան Արաբիայի լիգայի վեց խաղում։