«Չելսիի» պաշտպանը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Calciomercato-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» դիտարկում է «Չելսիի» պաշտպան Մալո Գուստոյի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը 22-ամյա ֆրանսիացուն դիտարկում է որպես «Ատլետիկոյի» պաշտպան Նահուել Մոլինայի հնարավոր այլընտրանք:

2025/26 մրցաշրջանում Գուստոն 10 խաղում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։