«Բարսելոնան» որոշել է ավելի ուշադիր հետևել 18-ամյա հարձակվող Լամին Յամալի կարիերային՝ վերջերս կայանալիք «Էլ-Կլասիկոյից» առաջ նրա շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը խորհուրդ է տվել ֆուտբոլիստին չեղարկել իր մասնակցությունը ոչ ֆուտբոլային միջոցառմանը, որը կապված էր բջջային հեռախոսների նոր շարքի շնորհանդեսի հետ։ Ընդգծվում է, որ Յամալը համաձայնել է «Բարսելոնայի» առաջարկությանը։
Ավելին, անցյալ շաբաթ Յամալը հայտնվել է AmineMaTue սթրիմերի տեսանյութում։ Սակայն «Բլաուգրանան» ցանկանում է խուսափել տեսանյութը հրապարակելուց և չեղարկել երեքշաբթի օրը նախատեսված սթրիմերի հետ հարցազրույցը։
Հիշեցնենք, որ «Էլ-Կլասիկոյից» առաջ 18-ամյա ֆուտբոլիստը, երբ հարցրել են, թե արդյոք Իսպանիայի «Քինգս լիգայի» մեդիա ֆուտբոլային մրցաշարի «Պորսինոս» թիմը նման է «Ռեալ Մադրիդին», պատասխանել է. «Այո, իհարկե։ Նրանք խաբում և բողոքում են»։