Ո՞վ է «Յուվենտուսը» գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկը

«Յուվենտուսը» բաժանվել է Իգոր Տուդորից։ Երկուշաբթի օրը՝ «Լացիոյից» կրած 1-0 հաշվով պարտությունից հաջորդ օրը, թուրինյան ակումբը հայտարարեց Տուդորի հեռացման մասին գլխավոր մարզչի պաշտոնից։

Լուչիանո Սպալետին «Յուվենտուսը» գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Ռոբերտո Մանչինին համարվում է թուրինյան ակումբի համար «Բ պլանը», ըստ «Transfer News Live»-ի՝ հղում անելով հարգված լրագրող Ջանլուկա դի Մարցիոյին։

«Յուվենտուսը» Սերիա Ա-ի աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը՝ ընդամենը վեց միավորով զիջելով առաջատար «Նապոլիին»։