«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Բրայթոնի» հարձակվող Դենի Ուելբեքի մասին։ Ֆուտբոլիստը վայելում է իր նախկին թիմերի դեմ գոլ խփելը։ Ուելբեքը գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում անցած շաբաթավերջին։
«Հուսով եմ՝ Ուելբեքը վաղը գոլ չի խփի։ Ես շատ ուրախ եմ նրա համար։ Մենք թիմակիցներ էինք և մեր կարիերայի ընթացքում միասին ապրել ենք և՛ լավ, և՛ դժվար պահեր։ Այն, ինչ նա հիմա անում է, արժանի է հարգանքի», – մամուլի ասուլիսում ասել է Միկել Արտետան։
Դենի Ուելբեքը Պրեմիեր Լիգայի վերջին վեց խաղերում խփել է հինգ գոլ։ Հոկտեմբերի 29-ին, չորեքշաբթի օրը, «Արսենալը» և «Բրայթոնը» կմրցեն Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչում։