Լիոնել Մեսսի. «Կցանկանայի մասնակցել ԱԱ-2026-ին»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությանը։

«Պետք է անկեղծ լինեմ՝ հրաշալի կլիներ կրկին հանդես գալ աշխարհի առաջնությունում։ Կցանկանայի պահպանել լավ մարզավիճակ և շարունակել կարևոր դեր ունենալ հավաքականի կազմում։

Երբ հաջորդ տարի սկսվի «Ինտեր Մայամիի» նախամրցաշրջանային փուլը, կփորձեմ գնահատել՝ որքանով եմ պատրաստ ամբողջովին նվիրվելու և օգտակար լինելու թե՛ ակումբին, թե՛ ազգային թիմին։ Դրանից հետո արդեն վերջնական որոշում կընդունեմ», – նշել է Մեսսին NBC-ին տված հարցազրույցում։