Վերջին հիասթափեցնող արդյունքների շարքից հետո, լրագրող Ջեյմս Ուոթլանդի փոխանցմամբ, «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է դադարեցնել գլխավոր մարզիչ Արնե Սլոտի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք անհաջողություններից հետո ակումբի ղեկավարության և Սլոտի միջև լուրջ քննարկումներ են տեղի ունեցել: Մարզչի վրա ճնշումը շարունակում է աճել:
«Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի իններորդ տուրում արտագնա խաղում 3-2 հաշվով պարտվեց «Բրենտֆորդին»: Այս պարտությունը «մերսիսայդցիների» չորրորդ անընդմեջ պարտությունն էր լիգայում: Սլոտի տղաները նախկինում պարտվել էին «Մանչեսթեր Յունայթեդին» (1-2), «Չելսիին» (1-2) և «Քրիստալ Փելասին» (1-2):