«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մեկնաբանել է թիմի ռեկորդային 13 անընդմեջ հաղթանակները մրցաշրջանի սկզբում։
«Այս ռեկորդը պատահական չէ։ Այն քրտնաջան աշխատանքի պարգև է։ Մենք շատ լավ թիմ ունենք, այդ թվում՝ նրանք, ովքեր փոխարինման են մտնում և խաղի ընթացքը փոխում։
Մենք միասնական ենք և միշտ ուրախ ենք միմյանց համար։ Իհարկե, թիմում տեղերի համար մրցակցություն կա, բայց բոլորը իրենց ամբողջ ուժն են տալիս ընդհանուր բարօրության համար», – Կիմիխի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» դարձավ Եվրոպայի լավագույն լիգայում երկրորդ թիմը, որը մրցաշրջանի սկզբում հաղթել է 13 խաղում՝ 1992/93 մրցաշրջանից հետո «Միլանից» հետո։