Sky Sports. Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Նապոլիի» դեմ խաղում (1-3), խաղադաշտը լքելով 32-րդ րոպեին։

Բժշկական զննումը ցույց է տվել, որ 36-ամյա կիսապաշտպանը ձախ ոտքի կիսաջլային մկանի լարվածություն ունի։

Նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի վերջին, բայց պատրաստ չի լինի նոյեմբերի 23-ին նախատեսված «Միլանի» դեմ դերբիին։

Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։