Բրազիլական «Սանթոսը» և հարձակվող Նեյմարը չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, տեղեկացնում է O Globo-ն։
Նեյմարի հայրը, որը հանդես է գալիս որպես ֆուտբոլիստի գործակալ, բանակցել է ակումբի ղեկավարության հետ, սակայն կողմերին չի հաջողվել հասնել ընդհանուր եզրակացության։
33-ամյա Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է տարվա վերջում։ Նա վերադարձել է իր նախկին թիմ՝ «Սանթոս», այս տարվա փետրվարին և այդ ընթացքում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ