64 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Խոսե Մանուել Օչոտորենան։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Օչոտորենան «Ռեալի» կազմում հանդես է եկել 1982-ից 1988 թվականներին՝ այդ ընթացքում նվաճելով Իսպանիայի առաջնության երեք տիտղոս, ՈւԵՖԱ-ի գավաթը և Իսպանիայի լիգայի գավաթը։
««Ռեալ Մադրիդը» խորին ցավակցություն է հայտնում Օչոտորենայի ընտանիքին, թիմակիցներին, բոլոր մերձավորներին, ինչպես նաև այն ակումբներին, որոնց կազմում նա հանդես է եկել», — ասված է մադրիդյան գրանդի պաշտոնական հայտարարության մեջ։