«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Դանի Կարվախալը ստիպված կլինի բաց թողնել երկու-երեք ամիս։
33-ամյա ֆուտբոլիստի մոտ աջ ծնկի հոնդրոմատոզ է ախտորոշվել։ Իսպանացին կարիք ունի արթրոսկոպիկ վիրահատության։
Կարվախալը վնասվածք է ստացել Լա Լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ խաղում (2-1):