«Չելսիի» ֆրանսիացի պաշտպան Մալո Գուստոն կարող է տեղափոխվել Իտալիա։
Calcomercato-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքով։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Պաշտպանը այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է տասը հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։