Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բավարիան» հետաքրքրված է «Հոֆենհայմի» հարձակվող Ֆիսնիկ Ասլանիով։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը 23-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Հարի Քեյնի փոխարինող՝ սկսած 2026/27 մրցաշրջանից։ Ըստ լուրերի՝ «Բավարիայի» ղեկավարությունը գոհ է ֆուտբոլիստի խաղից և նրան ներառել է տրանսֆերային ցուցակում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը հանդիպում, խփել վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։