«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Լրագրող Ալան Նիքսոնը հայտնում է, որ «Բարսելոնայի» 17-ամյա  հարձակվողական կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսը կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Աղբյուրի համաձայն՝ Ֆերնանդեսով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»: Լոնդոնյան ակումբը ձգտում է շահավետ գործարք կնքել, նախքան իսպանացի տաղանդի գինը կտրուկ կբարձրանա «Բարսելոնայի» ավագ թիմում նրա հաջող դեբյուտից հետո: Դրո Ֆերնանդեսը կատալոնացիների կազմում մասնակցել է երկու խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: