«Բարսելոնան» մեղադրվում է Նեգրեյրայի գործով կոռուպցիայի մեջ

Իսպանիայի դատախազությունը «Բարսելոնային» կանչել է դատարան՝ որպես «Նեգրեյրայի գործով» կասկածյալի։ Իրավապահ մարմինների պահանջով դատավորը նաև հրամայել է կատալոնական ակումբին վերադարձնել Dasnil 95 SL և Nilsad SCP ընկերությունների հետ կնքված բնօրինակ պայմանագրերը, որոնք պատկանում էին տեխնիկական մրցավարների կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։

Ակումբի անունից կխոսի «Բլաուգրանայի» փոխնախագահ Ելենա Ֆորտը. AS-ի հաղորդմամբ՝ լսումները տեղի կունենան հունվարի 27-ին։

Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնան» և նրա ղեկավարությունը մեղադրվել են կաշառակերության մեջ։ 2025 թվականի ամռանը Իսպանիայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը կանչել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային և կատալոնական թիմի երկու նախկին մարզիչներին՝ Լուիս Էնրիկեին և Էռնեստո Վալվերդեին, որպես վկաներ ցուցմունք տալու համար։