Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց Հյուսիսային Իռլանդիայի հասակակիցներին

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլը։

Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Իռլանդիայի հասակակիցներին։

Առաջին կեսի ավելացված ժամանակում Հայաստանի հավաքականի գոլը Կիրիլ Եդիգարյանի փոխանցումից հետո խփեց Արմեն Ղազարյանը։

11-րդ ենթախմբի մյուս խաղում Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականը 1-0 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի դեմ խաղում։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 31-ին կանցկացնի երկրորդ խաղը՝ հանդիպելով Ֆինլանդիային: Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 3-ին կայանալիք վերջին խաղում էլ կհանդիպի Կիպրոսին։