«Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, ըստ Caught Offside-ի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմամբ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գերմանական գրանդի՝ Պավլովիչի նկատմամբ տրանսֆերային բարձր պահանջները կարող են խոչընդոտել գործարքին։ «Բավարիայի» ղեկավարությունը ֆուտբոլիստի վաճառքից պահանջում է 80 միլիոն եվրո։
Պավլովիչի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է 2029 թվականի ամռանը։