Խաբի Ալոնսոն խոսել է Վինիսիուսի՝ «Էլ-Կլասիկոյում» փոխարինման վերաբերյալ հուզական արձագանքի մասին

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից (2-1) հետո խոսել է իր թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։

«Ես շատ դրական արձագանքներ եմ ստանում Վինիսիուս Ժունիորի խաղից և չեմ ուզում կորցնել գլխավորը։ Նա մեծ ներդրում ունեցավ։ Սա կարևոր, արժանի հաղթանակ է, որը կարող էր ավելի համոզիչ լինել՝ հաշվի առնելով մեր հնարավորություններն ու 11 մետրանոց հարվածները։ Կարևոր է վերականգնել մրցունակ թիմ լինելու զգացողությունը կարևոր խաղերում։ Բոլոր մարզիչները գիտեն, որ բոլորը տարբեր բնավորություններ ունեն։ Հիմա մենք կվայելենք խաղը, և երբ ժամանակը գա, իհարկե, կքննարկենք այն հանդերձարանում», – ասել է Ալոնսոն ակումբի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ 72-րդ րոպեին փոխարինվելուց հետո բրազիլացին իր դժգոհությունը հայտնեց Ալոնսոյի նկատմամբ։ Կարճ ժամանակ անց ֆուտբոլիստը վերադարձավ պահեստայինների նստարան և թիմակիցների հետ դիտեց խաղի վերջին հատվածը։