Ինչպիսի՞ն կլիներ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակն առանց ստանդարտ խաղարկումներից խփված գոլերի

BBC-ն ներկայացրել է Պրեմիեր լիգայի յուրօրինակ աղյուսակ, որտեղ հաշվի են առնվել միայն բաց խաղից խփված գոլերը։

Այդ ցուցակում Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» կիսում են առաջին տեղը՝ 18-ական միավորով։ Նրանց հաջորդում են «Տոտենհեմ Հոթսպուրը» և «Բորնմութը»՝ 16-ական միավորով։

Մինչդեռ Պրեմիեր լիգայի պաշտոնական աղյուսակը գլխավորող «Արսենալը» այս տարբերակում հինգերորդ տեղում է՝ 15 միավորով։

Ներքևի հատվածում փոփոխություններ գրեթե չկան․ «Վեսթ Հեմը» 18-րդն է (3 միավոր), «Նոթինգհեմ Ֆորեսթը»՝ 19-րդը (1 միավոր), իսկ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսը»՝ վերջինը՝ առանց միավորի։