«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի իրավիճակը Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Ասթոն Վիլայից» կրած 0-1 հաշվով պարտությունից հետո:
«Մանչեսթեր Սիթին» (16 միավոր) Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում հինգերորդն է՝ վեց միավորով հետ մնալով առաջին տեղում գտնվող «Արսենալից» (22):
«Ես միայն մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող ենք բարելավվել։ Մրցաշրջանը շատ երկար է, և «Բորնմութի» դեմ և մյուս խաղերում մենք կփորձենք խաղալ մեր խաղը։
Ես անհանգստանում էի միջազգային խաղերի ընդմիջումից առաջ, երբ «Արսենալը» մեզանից վեց կամ յոթ միավորով առաջ էր։
Մեր գործը աղյուսակին նայելը չէ. եթե նրանք հաղթեն մնացած բոլոր խաղերը, կդառնան չեմպիոն, շնորհավորում եմ, բայց ես զգում եմ, որ մեր թիմը կենդանի է։ Մեր խաղալու ցանկությունն ավելի է ուժեղացել։ Հոկտեմբերին ես չեմ մտածի այն մասին, թե ինչ կլինի, եթե չհաղթենք Պրեմիեր Լիգան։
Առաջիկա միջազգային ընդմիջումից հետո ակումբային ֆուտբոլում ընդմիջում չի լինի մինչև մարտ, այնպես որ կտեսնենք, թե որտեղ կհայտնվենք», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։