Պեպ Գվարդիոլան ասել է, որ չի անհանգստանում Պրեմիեր լիգայի առաջատարներից հետ մնալու համար։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում 1-0 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային»։
«Քաղաքայինները» 16 միավորով զբաղեցնում են աղյուսակի հինգերորդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալից» վեց միավորով հետ մնալով։
«Ես անհանգստանում էի միջազգային խաղերի ընդմիջումից առաջ, երբ մենք աղյուսակում 14-րդն էինք, իսկ «Լիվերպուլը» մեզանից վեց կամ յոթ միավորով առաջ էր։ Մեր գործը առաջատարներին հետևելը չէ։ Եթե նրանք հաղթեն իրենց բոլոր խաղերում և հաղթեն Պրեմիեր լիգայում, շնորհավորում եմ։
Բայց ես զգում եմ, որ թիմը կենդանի է, և դա լավ է։ Ես չգիտեմ, թե քանի թիմ կարող է այստեղ խաղալ այնպես, ինչպես մենք՝ քաջության, գնդակի տիրապետման, հնարավորությունների ստեղծման, սպասվող գոլերի և այլնի առումով։
Մենք պետք է հետևողական լինենք և ավելի լավ խաղանք որոշակի ոլորտներում, բայց հոկտեմբերին կամ նոյեմբերին ես չեմ մտածում այն մասին, թե ինչ կլինի, եթե ես հաղթեմ կամ չհաղթեմ Պրեմիեր Լիգայում», – ասաց «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը։