Հայտնի նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը քննադատել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին։
«Նույնիսկ երբ նա գոլ էր խփում, նա շատ վատ տեսք ուներ։ Գնդակը անընդհատ ցատկում էր նրա ոտքերից։ Նա սարսափելի բաներ էր անում, բայց միևնույն է, գոլ էր խփում։ Երբ դու դադարում ես գոլ խփել, այդ բոլոր թերությունները դուրս են գալիս։
Եթե նա կրկին գոլ չխփի, Սլոթը ստիպված կլինի նրան նստեցնել պահեստայինների նստարանին։ Սալահը, հնարավոր է, աշխարհի լավագույն խաղացողներից ամենավատ խաղացողն է», – ասել է Սքոլզը։