Նոր տեղեկություն Հարի Մագուայրի ապագայի վերաբերյալ

Անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը կարող է շուտով երկարաձգել իր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ինչպես հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբը արդեն սկսել է բանակցություններ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ նոր պայմանագրի շուրջ։

Նշվում է, որ կողմերը մինչ այս ունեցել են միայն նախնական հանդիպում, իսկ հիմնական քննարկումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։

Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է 2019 թվականին և այդ ժամանակից ի վեր հանդիսանում է թիմի պաշտպանական գծի կարևոր անդամներից մեկը։