«Յուվենտուսը» կարող է հեռացնել Իգոր Տուդորին գլխավոր մարզչի պաշտոնից

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը շուտով կարող է հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից:

Կիրակի օրը «Ծեր սինյորան» Ա Սերիայում 0-1 հաշվով պարտվեց «Լացիոյին», որը նրանց երրորդ անընդմեջ պարտությունն էր։

Ըստ ilBiancoNero-ի, Իգոր Տուդորը դեռևս պաշտոնանկության վտանգի տակ չէ։ Ակումբը փնտրում է խորվաթի հնարավոր փոխարինողներ, բայց ներկայումս նրան պաշտոնանկ անելու ծրագրեր չունի։

Նշենք, որ «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը։