Երկուշաբթի օրը «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարեց Իգոր Տուդորի գլխավոր մարզչի պաշտոնից ազատման մասին:
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ Լուչիանո Սպալետին խորվաթին փոխարինելու հիմնական թեկնածուն է: Ըստ լուրերի՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը մոտ ապագայում ակտիվացնում է բանակցությունները իտալացի մարզչի հետ:
Առայժմ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Մասիմո Բրամբիլյան: Սպալետիի վերջին պաշտոնը Իտալիայի ազգային հավաքականում էր, որը նա լքեց այս տարվա հունիսին:
66-ամյա մարզիչը նախկինում մարզել է «Նապոլին», «Ինտերը», «Ռոման» և այլ ակումբներ:
«Յուվենտուսը» Սերիա Ա-ում 12 միավորով 8-րդ տեղում է: Թուրինյան ակումբը ութ խաղ է անցկացրել առանց հաղթանակի։