Էրլինգ Հոլանդը «Ասթոն Վիլայից» կրած պարտությունից հետո դիմել է ակումբի երկրպագուներին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դիմել է ակումբի երկրպագուներին Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Ասթոն Վիլայից» կրած 1-0 հաշվով պարտությունից հետո։

«Դժվար տեղ, ուժեղ մրցակից։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան», – գրել է Հոլանդը:

Ինը տուրից հետո «Քաղաքայինները» 16 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում հինգերորդ տեղում են։