Կրիշտիանու Ռոնալդու․ «Միշտ ավելին եմ ուզում»

«Ալ-Նասրի» հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Սաուդյան Պրո-լիգայի 6-րդ տուրի «Ալ-Հազմի» դեմ խաղում (2:0) տարած հաղթանակը, որտեղ խփել է իր 950-րդ գոլը։

«Ուրախ եմ, որ օգնեցի թիմին հաղթել և խփեցի 950-րդ գոլը։ Միշտ ավելին եմ ուզում», — գրել է պորտուգալացին իր X-ի էջում։

40-ամյա Ռոնալդուն ունի 808 գոլ ակումբային մակարդակում և 142՝ Պորտուգալիայի հավաքականում։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է վեց խաղի՝ խփելով նույնքան գոլ, որոնցից մեկը՝ 11-մետրանոցից։ Նրա պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը։