«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը արձագանքել է իր հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերին։ Վերջերս հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է վաճառել պորտուգալացի կիսապաշտպանին Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկին՝ զգալի գումարի դիմաց։
«Հետաքրքրություն Սաուդյան Արաբիայից՞։ Ես գաղափար չունեմ՝ այդ լուրերում ճշմարտություն կա, թե ոչ։ Ներկա պահին պարզապես ուզում եմ վայելել խաղը։ Բոլոր մտքերս կենտրոնացած են Պորտուգալիայի հավաքականի վրա։ Չգիտեմ՝ ապագայում կխաղա՞մ այնտեղ, թե՞ կշարունակեմ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց այս պահին երջանիկ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ», — ասել է 31-ամյա ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի ընթացքում։
Ֆերնանդեշի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։