«Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել «Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ։ «Բարսելոնայի» սկաուտները հետևում են անգլիացու խաղին, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի սկաուտները տպավորված են 24-ամյա ֆուտբոլիստի խաղով։ Նշվում է, որ «Բարսելոնան» Գրինվուդին հետևում էր 2023 թվականից, երբ նա «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով միացավ «Խետաֆեին»։
Այս մրցաշրջանում Գրինվուդը մասնակցել է 12 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով ութ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։