«Ասթոն Վիլան» հայտարարել է պաշտպան Մեթի Քեշի հետ պայմանագրի երկարաձգման մասին, որը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսը։
Քեշն իր ողջ կարիերան անցկացրել է Անգլիայում։ Նա միացել է «Ասթոն Վիլային» 2020 թվականի սեպտեմբերին «Նոթինգհեմ Ֆորեսթից»։ Այդ ժամանակվանից ի վեր նա մասնակցել է 193 պաշտոնական խաղի, խփել 12 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
Հետաքրքիր է, որ Քեշը երկարաձգել է իր պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ Պրեմիեր լիգայի խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ գոլ խփելուց մեկ օր անց։ Բիրմինգհեմյան թիմը հաղթեց 1-0 հաշվով։