«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ալվարո Կարերասը կիսվել է իր կարծիքով «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալի դրիբլինգի հմտությունների մասին։
«Ես նույնիսկ կարիք չունեի փորձել կանգնեցնել Յամալին։ Մեր գլխավոր մարզիչն ավելի լավ է դրիբլինգ անում, քան նա», – ծաղրելով ասել է ֆուտբոլիստը «Էլ-Կլասիկոյի» ավարտից հետո, որտեղ «Ռեալը» 2-1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:
Նշենք, որ «Լոս Բլանկոսը» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը 27 միավորով։ «Բարսելոնան» երկրորդն է՝ 22 միավորով: