«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կիսվել է իր տպավորություններով Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ տարած 4-2 հաշվով հաղթանակից հետո։
«Շատ կարևոր հաղթանակ, լավ հանդիպում։ Թիմը հասկանում էր, թե ինչ պետք է աներ յուրաքանչյուր պահի։ Դա լավ զգացողություն էր։ Մենք լավ խաղացինք, չնայած վերջում դժվար էր։ Դրա համար մասամբ մենք էինք մեղավոր։ Խաղացողներն արեցին այն ամենը, ինչ պետք է անեին», – մամուլի ասուլիսում ասել է պորտուգալացի մասնագետը։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝