«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կիսվել է «Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի որակի մասին իր կարծիքով։
«Նա անհավանական ֆուտբոլիստ է։ Նա զարմանալի բաներ է անում խաղադաշտում։ Եթե խաղում ես նրա դեմ, պետք է 100 տոկոսով նվիրվես խաղին։ Ինձ դուր է գալիս նրա նման հարձակվողների դեմ խաղալը։ Նրանք քեզ ստիպում են լինել քո լավագույնը», – պաշտպանի խոսքերը մեջբերել է «Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը։
Լա Լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։