«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռատկլիֆը խոչընդոտել է 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը, որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը, հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հետաքրքրված է լեհ հարձակվողով։ Պորտուգալացի մարզիչը կարծում է, որ Լևանդովսկու ժամանումը դրական ազդեցություն կունենա թիմի վրա և կօգնի մյուս ֆուտբոլիստներին զարգանալ։ Սակայն Ռատկլիֆը այլևս չի ցանկանում պայմանագիր կնքել այն ֆուտբոլիստների հետ, որոնց կարիերան մոտենում է ավարտին։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը խաղ՝ խփելով չորս գոլ։