«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ժերեմի Դոկուն խոսել է իր թիմակից Էրլինգ Հոլանդի հաջողության մասին։
«Հոլանդը մեքենա է։ Նա սիրում է գոլեր խփել և անընդհատ դա անում է, բայց միշտ ավելին է ուզում։ Սա Էրլինգի հիմնական որակներից մեկն է, և նա միշտ ունեցել է այն։ Ես զարմացած չեմ նրա հաջողություններից», – Դոկուի խոսքերն է մեջբերում City Report-ը։
Նորվեգացի հարձակվողը գոլ է խփել ակումբի և հավաքականի կազմում անցկացրած իր վերջին 12 խաղերից յուրաքանչյուրում։