«Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի թերագնահատման մասին։
«Նա «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց 26-րդ տեղը։ Դա պարզապես ծիծաղելի է, նույնիսկ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիի» անցյալ մրցաշրջանի աղետալի արդյունքները։ Երբ նրանք նվաճեցին թրեբլը, Հոլանդը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ Մեսսիից հետո, չնայած 53 խաղում խփած 52 գոլին։
Եթե նա լիներ «Ռեալ Մադրիդի» խաղացող, ակումբը, հավանաբար, կբոյկոտեր արարողությունը», – ասել է Կարագերը, ըստ Telegraph Football-ի։
Այս մրցաշրջանում Հոլանդը «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 15 գոլ 11 խաղում։ Նորվեգացին գոլ է խփել իր վերջին 12 խաղերից յուրաքանչյուրում՝ թե՛ ակումբի, թե՛ ազգային հավաքականի կազմում։