Իվան Ռակիտիչը աջակցել է Լամին Յամալին՝ «Ռեալ Մադրիդի» մասին նրա մեկնաբանություններից հետո

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը աջակցել է Լամին Յամալին՝ «Ռեալ Մադրիդի» մասին նրա մեկնաբանություններից հետո։

Ավելի վաղ «Բարսելոնայի» հարձակվողը ուղիղ եթերում հայտարարել էր, որ «Ռեալ Մադրիդը» «միայն խաբում և բողոքում է»։ Այս մեկնաբանությունները լայնածավալ վեճեր են առաջացրել Լա Լիգայի 10-րդ տուրի խաղից առաջ, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 19։15-ին։

«Լամինը ընդամենը 18 տարեկան է, և նա արդեն մեծ ուշադրության տակ է։ Գլխավորը նրան թույլ տալն է վայելել խաղը և ազատ զգալ։ Ես նրա մեծ երկրպագուն եմ։ Մեր գործն է աջակցել նրան, բայց ոչ թե սահմանափակել։ Թող նա լինի ինքն իրեն և անի այն, ինչն ամենալավն է անում», – ասել է Ռակիտիչը Barça Universal-ին տված հարցազրույցում։

Նախկին կիսապաշտպանը նաև նշել է, որ Յամալը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ սովորել հաղթահարել դժվարությունները, վնասվածքները և ճնշումը, որոնք ֆուտբոլիստին դարձնում են ավելի ուժեղ և փորձառու։