«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի օգնական՝ Մարկուս Սորգին կիսվել է Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդի» հետ խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։
«Մենք լավ վերլուծեցինք նրանց խաղը։ Մենք հիմա լուծումներ ունենք։ Մենք լավ վերակառուցում ենք ունեցել, և եթե ուզում ենք հաղթել «Սանտիագո Բեռնաբեուում», պետք է միասին մնանք, պրեսինգ անենք և խաղանք որպես մեկ ամբողջություն։ Եթե դա անենք, հնարավորություն կունենանք։
Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել «Սանտիագո Բեռնաբեուում»։ Շատ հույզեր կան, և մենք պատրաստ ենք դրան։ Ամենամեծ փոփոխությունն այն է, որ նրանք շատ լավ են պրեսինգ անում, հատկապես հարձակման մեջ։ Այս խաղերը 50/50 են։ Ով ավելի լավ խաղա, նա էլ կհաղթի, այդքան պարզ է», – մամուլի ասուլիսում ասել է Մարկուս Սորգը։
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։15-ին։