«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ իր հարաբերությունների մասին։
«Մենք անմիջապես հասկացանք միմյանց։ Մենք միշտ հարգել ենք միմյանց, նույնիսկ նախքան մեր հանդիպումը։ Մենք հաճախ կատակում էինք ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ։
Նորվեգիան այժմ ավելի հանգիստ վիճակում է, բայց մենք դեռ երկու խաղ ունենք անցկացնելու։ Հոլանդի դեմ խաղալը հեշտ չի լինի՝ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես ընկեր», – ասել է Դոննարումման Daily Mail-ին։