«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման ընտրություն է կատարել Էրլինգ Հոլանդի և Կիլիան Մբապեի միջև։
Դարպասապահը խաղացել է երկու խաղացողների հետ էլ։ Դոննարումման Հոլանդի թիմակիցն է դարձել ամռանը՝ պայմանագիր կնքելով «Քաղաքայինների» հետ։
«Կարծում եմ՝ Էրլինգն ավելի ուժեղ հարված ունի։ Նա ձախլիկ է, ուստի տարբերվում է Կիլիանից։ Նրանք երկուսն էլ դժվար մրցակիցներ են, որոնց դեմ դժվար է խաղալ։ Բայց ես կնախընտրեի, որ Էրլինգն իմ թիմում լիներ», – ասել է Դոննարումման։