Քրիստիան Կիվուն ամփոփել է «Նապոլիից» կրած պարտությունը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է թիմի պարտությունը «Նապոլիից» Ա Սերիայի 8-րդ տուրում։ Միլանյան ակումբը պարտվել է 1-3 հաշվով։

«Ես ուզում եմ խոսել ֆուտբոլի և ֆուտբոլիստների արածների մասին։ Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, ստեղծեցինք գոլային պահեր, բայց գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղակեսում մեզ պակասեց կենտրոնացվածությունը կարևոր պահերին և բաց թողեցինք ևս երկու գոլ։

Ես հպարտ եմ իմ թիմով։ Առաջին խաղակեսը հիանալի էր, մենք խաղացինք ինտենսիվությամբ և նվիրվածությամբ։ Բայց ֆուտբոլը պահանջում է կենտրոնացում և հմտություն կարևոր պահերին։ Մենք պետք է մտածենք միայն խաղի և այն մասին, թե ինչի ենք ուզում հասնել։ Պարտությունը չի փչացնի մեր բոլոր լավ ելույթները։ Մենք կշարունակենք», – ասել է Կիվուն ակումբի պաշտոնական կայքում։