Բրայան Մբեմոյի տպավորիչ ցուցանիշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

Հոկտեմբերի 25-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպմանում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 4-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բրայթոննի» նկատմամբ։

Հանդիպման հերոս դարձավ «Կարմիր սատանաների» հարձակվող Բրայան Մբեմոն, ով հեղինակեց դուբլ՝ աչքի ընկնելով 61-րդ և 90-րդ րոպեներին։

Կամերունցի ֆուտբոլիստը, որը այս տարվա ամռանը «Բրենտֆորդից» է տեղափոխվել «Յունայթեդ», շարունակում է ցուցադրել տպավորիչ արդյունքներ․ 2025 թվականին նա Պրեմիեր լիգայում արդեն մասնակցել է 29 խաղի՝ իր հաշվին գրանցելով 14 գոլ և 6 գոլային փոխանցում։

Opta-ի տվյալներով՝ Մբեմոն այժմ այն երեք ֆուտբոլիստներից մեկն է, ովքեր ընթացիկ տարվա ընթացքում մասնակցել են Պրեմիեր լիգայի գոլերին 20 և ավելի անգամ։ Նման ցուցանիշ ունեն նաև Էրլինգ Հալանդը (Մանչեսթեր Սիթի) և Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ)։