Առնե Սլոտը խոսել է Ջորդան Հենդերսոնի մասին

«Լիվերպուլի» մարզիչ Առնե Սլոտը խոսել է «Բրենտֆորդի» կենտրոնական կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի մասին, ով մի ժամանակ խաղացել է «Մերսիսայդների» կազմում:

«Նիդեռլանդներում երբեք չեն դադարում խոսել այն մասին, թե որքան է «Այաքսը» կարոտում Ջորդան Հենդերսոնին: Դա խոսում է այն մասին, թե որքան կարևոր էր նա «Լիվերպուլի» համար և որքան կարևոր է նա հիմա «Բրենտֆորդի» համար», – ասել է Սլոտը:

Հենդերսոնը միացել է «Բրենտֆորդին» այս ամռանը: Անգլիացին «Մեղուների» կազմում անցկացրել է Պրեմիեր լիգայի ութ խաղ՝ կատարելով երկու գոլային փոխանցում: Հենդերսոնի թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում 10 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: