«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի նախկինում արած այն պնդումներին, որ «Լոս Բլանկոսը» խաբում և բողոքում է։
«Ես մանրամասների մեջ չեմ խորանա։ «Բարսելոնան» շատ հայտարարություններ է անում, և ես չեմ կարող գնահատել դրանք բոլորը։ Կարևորը այն է, թե ինչ է կատարվում խաղադաշտում», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբը Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում կմրցի «Բլաուգրանայի» հետ։ Խաղը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին: