«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ստացել է սպասվածից ավելի լուրջ վնասվածք, տեղեկացնում է The Athletic-ը։
Հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածքի կրկնության պատճառով ստիպված կլինի բաց թողնել մոտ մեկ ամիս։
Դրա հետևանքով Ռաֆինյան չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումներին, այդ թվում՝ 10-րդ տուրում կայանալիք «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպմանը։
Այս խաղը նախատեսված է կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 22:15-ին։